Papeles

Կիսամյակի հաշվետվություն

2015-2016 I կիսամյակում  իսպաներենը որպես երրորդ օտար լեզու(ընտրությամբ գործունեություն) դասավանդել եմ միջին և ավագ դպրոցներում` 6-8 և  9-րդ դասարաններում շաբաթական 4 ժամ և 10-11 և 12-րդ դասարաններում շաբաթական 2 ժամ:

Խմբերից յուրաքանչյուրի համար փորձ է արվել ընտրել իրենց տարիքային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական ձեռնարկ, որոնք են`

6-8 դասարանների համար`   La Pandilla libro del alumno, La Pandilla cuaderno de ejercicios

9-րդ դասարան` Gente Libro del alumno 1,   Gente Cuaderno de ejercicios 1

10-11  և 12 դասարաններ` Nuevo espanol sin fronteras ESF 1: Cuaderno de ejercicios

Nuevo espanol sin fronteras ESF 1: Libro del alumno

Նշված ձեռնարկներին զուգահեռ որպես ուսումնական նյութ օգտագործել ենք նաև երգեր, բանաստեղծություններ,  տեսանյութերի միջոցով ծանոթացել ենք իսպանական ամանորյա ծեսերին ու ավանդույթներին: Բոլոր խմբերի հետ կազմակերպել ենք իսպանական խոհանոցի որևէ ուտելիքի կամ ընպելիքի պատրաստում իրենց իսկ ձեռքերով:  Ձմեռային  ճամբարի ընթացքում սովորողների հետ ձայնագրել ենք իսպաներեն ամանորյա բարեմաղթանքներ, դիտել ու քննարկել ենք իսպաներեն կարճամետրաժ ֆիլմ:  9-րդ դասարանցիների հետ կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված տեսանյութի թարգմանություն ենք արել` Դիջիթեքին ներկայացնելու նպատակով:  Առցանց ուսուցման հանձնարարությունները տարբեր են եղել տարբեր խմբերում` կախված ուսուցման նախորդող ընթացքից. այսպես, 6-8 դասարանցիներին հանձնարարվել էր կրկնել երգը, որը միասին սկսել էինք սովորել, ինչպես նաև լսել ու սովորել նոր երգի բառերը, 9-12 դասարանցիներին առաջարկվել էր ընտրել իսպանախոս երկրների հետ կապված ներկայացված թեմաներից որև է մեկը և կարճ ու հետաքրքիր ներկայացնել այն: Առաջադրանքը կատարել էին երեք աշակերտ, որոնք երեքն էլ ընտրել էին պարերի թեման (տես այստեղ` Նելլի , Աստղ, Էլինա ): Հաջորդ հանձնարարությունը`  քերականական բնույթի, կատարել է 2 աշակերտ:

Աշնանային ճամբարի ընթացքում մասնակցել եմ դեպի Ծաղկեվանք ճամփորդությանը:

Կազմել եմ նաև իսպաներեն ֆլեշմոբի հարցերը, որին մասնակցել էին 7 հոգի:

Advertisements