Programa 2016-2017 Ծրագիր

 

2016-2017 ուս. տարում  իսպաներեն լեզվի ուսուցման համար առաջարկվող նախագծերն ըստ մակարդակների հետևյալն են.

A2-B1 մակարդակի սովորողների հետ`

microrrelatos

  • միկրոպատմվածքների թարգմանություն իսպաներենից հայերեն (Անա Մարիա Մատուտեի, Ավգուստո Մոնտերոսոյի, Էդուարդո Գալեանոյի, Մարիո Բենեդետիի և այլ իսպանալեզու հեղինակների կարճ պատմվածքներից)
  • Իսպաներեն ինտելեկտուալ խաղերի մշակում ( այնպիսիք, ինչպիսիք են «Այլ կերպ», «Brain box» խաղերը)
  • հայերեն մեկնաբանություններով ուսումնական նյութերի ժողովածուի ստեղծում
  • Սերվանտեսի Ինստիտուտի DELE  A2 մակարդակի քնություններին նախապատրաստում

 

A1 մակարդակի սովորողների հետ

  • կփորձենք ուսումնասիրել Իսպանիայի ամենահետաքրքիր քաղաքները` (Գրանադա, Բարսելոնա, Սևիլյա, Բիլբաո, Սեգովիա, Սալամանկա, Մադրիդ), կսովորենք խոսել դրանց մասին, իսկ հետո Երևանի մասին պատմող իսպաներեն տեսանյութ կնկարահանենք` այն համեմատելով վերը նշված քաղաքների հետ:

Unknown-2 Unknown-1 29402757 Unknown-3 images-1

 

  • Զգացմունքների արտահայտումը տարբեր երկրներում: Զգացմունքի արտահայտումը երաժշտության միջոցով Իսպանիայում: Այլ միջոցներ, զգացմունքները նկարչության մեջ (Պիկասո, Դալի, Միրո, Կալո…) Կսովորենք իսպաներեն արտահայտել զգացմունքները. աշխատանք “Intensa- Mente՛”  (“Del Reves”) լիամետրաժ մուլտֆիլմի հետ

 

  • Ինչպես նաև ծրագրում եմ թարգմանել Գյումրիի մասին պատմող, տարբեր մրցանակների արժանացած  «Գողացված մանկություն» ֆիլմը և «Գտնված երազ» մուլտֆիլմը:

 

Սկսնակ խմբերի հետ կաշխատենք հետևյալ ծրագրով` օգտագործելով Aula, Prisma , Gente joven,  Gente hoy տեսահոլովակները ու աշխատանքային նյութերը:

  1. Առաջին ծանոթություն իսպաներենի, Իսպանիայի և իսպանախոս երկրների հետ

2. Ինչպես ողջունել, ներկայանալ, ծանոթանալ, հարցեր տալ, ներկայացնել ընկերոջը:

3. Ինչ եմ սիրում անել

4. Ինձ շրջապատող աշխարհը

5. Խոհանոց

6. Գնումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015-2016 ուս. տարվա իսպաներեն լեզվի ուսումնական ծրագիր