Միջազգային նախագծերով ուսուցման սեմինարին մասնակցում էին Բարեկամության ճամբարի մասնակիցները  և վերապատրաստվող դասավանդողների խումբը, ինչպես նաև կրթահամալիրի օտար լեզուների դասավանդողները։ Լուսինե Բուշի համապատասխան ուղղորդումներից հետո մասնակիցները  բաժանվեցին փոքր աշխատանքային  խմբերի՝ կազմված օտար լեզուների մասնագետներից և պատմաբան – հասարակագետներից,  և սկսեցին աշխատել համատեղ նախագծերի մշակման վրա` ուղղված միջազգային համագործակցային ծրագրերին, օտար լեզուներով  հասարակագիտական թեմաների ուսումնասիրմանը: Կրտսեր դպրոցների անգլերենի և ռուսերենի դասավանդողները աշխատում էին առանձին խմբով՝ քննարկելով տարրական դասարաններում  օտար լեզվի ուսուցման խնդիրներն ու բարդությունները, բանավոր ուսուցման սկզբունքները, ակտիվ խաղային մեթոդների կիրառումը։

 

Advertisements