Նախագծի անվանումը` Հին ու նոր ավանդույթներ. մշակույթը լեզվի ուսուցման բաղկացուցիչ մաս:

Ժամկետները` երկարաժամկետ

Մասնակիցները` Ավագ դպրոցի սովորողներ

Նպատակը` ուսումնասիրել Իսպանիայի և այլ իսպանախոս երկրների մշակույթի մաս կազմող հետաքրքիր ավանդույթներ, խթանել սովորողների հետաքրքրությունը, դրդել ինքնուրույն որոնումների և համեմատական աշխատանքների, խթանել խմբային աշխատանքը:

Քայլերը` սովորողների հետ միասին գտնել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, նախանշել թեմաները, կազմել աշխատանքային խմբեր, ամեն խմբի հետ աշխատել նշված թեմայի շուրջ  իրենց մատչելի լեզվով ինֆորմացիա գտնելու և մշակելու ուղղությամբ, ներմուծել թեմային վերաբերվող իսպաներեն որոշակի բառապաշար, դիտել թեմային վերաբերվող ֆիլմեր, զուգահեռներ տանել հայկական ավանդույթների հետ:

Արդյունքը` տարբեր աշխատանքային խմբեր ներկայացնում են իրենց աշխատանքի արդյունքը ընդհանուր քննարկման ժամանակ`նախապես դրանք հրապարակելով բլոգերում:

Թեմա 1.

Հարսանեկան ծեսը հին ու նոր Իսպանիայում: Ցլամարտի ակունքները և կապը հարսանիքի  արարողությունների հետ:

Ֆիլմեր և հատվածներ ֆիլմերից` “Bodas de sangre”, “El amor brujo”, “Ocho apellidos vascos”

hqdefault

Tradiciones modernas

Tradiciones antiguas

Արդյունքներ`

1 խումբ ( Նանոր Հովհաննիսյան, Մերի Շահբազյան, Վերա Նարիմանյան)  – Հին ավանդույթները

2 խումբ (Ռիմա Սիմոնյան, Էլիզա Աբրահամյան) Ժամանակակից հարսանիք

 

Advertisements