10-րդ դասարանի հետ սովորում ենք  մի քանի իսպաներեն պարզ բանաստեղծություններ տարբեր հեղինակներից` փորձելով դրանց հայերեն գրական թարգմանությունը  կատարել (Մաչադո, Ներուդա, Բեքեր, ժողովրդական քառյակներ) (ներկայացնելու ձևը դեռ չենք որոշել. կամ ձայնագրել երկու լեզվով, կամ պարզապես տեքստի ձևով հրապարակել, կամ գուցե բեմադրել…)

Միջին դպրոցի ընտրությամբ խմբի հետ սովորելու ենք 2 երգ (Juanes A Dios Le Pido, Manu Chao – Libertad)

Ուզում եմ փորձել նաև կարճ պատմվածքների միջոցով սկսել ծանոթացնել իսպանալեզու գրականությանը և նաև առավել հետաքրքիր մի քանի պատմվածք միասին հայերեն կարդալ(??) կամ հանձնարարել տանը կարդալ ու միասին քննարկում անել (սա կարելի է անել, օրինակ, միջին դպրոցի խմբի և 10-երի հետ համատեղ քաղաքային ճամփորդության ժամանակ որևէ այգում)

Advertisements