Ինձ վստահված ջոկատի ամառային ճամբարի մասին արդեն որոշ չափով պատմել էի այստեղ,  այստեղ և այստեղ: Ընդհանուր գծերով մեկ անգամ էլ ամփոփենք:

Զոկատը կազմված է եղել 7.2 դասարանի հետևյալ սովորողներից`

Նանոր Հովհաննիսյան

Անուշ Թադևոսյան

Աննա Ստեփանյան

Եվա Բերբերյան

Միլենա Թորոսյան

Անգելինա Արզումանյան

Մերի Շահբազյան

Դիանա Մինդելի

Կարինե Մանասյան

Անի Ղազարյան

Նարեկ Մնացականյան

Նվեր Ղևոնդյան

Դիանան, Նվերը, Նարեկը ընդամենը մի քանի օր են եկել, Անին շատ է բացակայել, մնացածների բացակաները քիչ էին, հիմնականում պատճառաբանված:

Ճամբարի բացումն արեցինք իսպանական կաղցրավենիք`չուռոներ պատրաստելով, կարճամետրաժ ու լիամերտրաժ ֆիլմեր դիտեցինք, շատ հեծանիվ քշեցինք` մի անգամ նույնիսկ անձրևի տակ, երկու անգամ գնացինք լողի, շատ հավեսով վոլեյբոլ խաղացինք, բադմինտոն, երեխաները շատ սիրեցին «Այլ կերպ» խաղը` պարզ, բայց աշխույժ ու զարգացնող, մեկ անգամ նույնիսկ շախմատ խաղացինք:

Խմբի հետ հասցրեցինք կատարել երկու քաղաքային ճամփորդություն, մեկը դեպի Ժամանակակից արվեստի թանգարան, և երկրորդը` մի ամբողջ օր անցկացրեցինք Երևանի Մետրոպոլիտենին մանրամասն ծանոթանալով, սովորցինք կայարանների անվանումները, խոսեցինք այդ անվանումների ծագման մասին,  մետրոյի առավելությունների, կանոնների ու չօգտագործված հնարավորությունների մասին, երեխաները փորձեցին իրենց հարցերի պատասխանները ստանալ մետրոպիլիտենի աշխատակիցներից, համեմատեցինք Մադրիդի ու Բարսելոնայի բազմագիծ մետրոների հետ, հետո շարունակեցինք քաղաքային թափառումները Օղակաձև այգուց Հյուսիսային պողոտայով մինչև Սունդուկյան թատրոնի այգի, որտեղ հանգստացանք խոտերի մեջ, Այլ կերպ ու բադմինտոն խաղացինք:

Մասնակցել ենք նաև ծրագրով նախատեսած հիմնական գործունեություններին, պարել ենք, երգել, մաթեմատիկայի ֆլոշմոբին մասնակցել, գնացել կավագործության (սա ամենաչհաջողված մասերից էր, ըստ էության ոչինչ չարեցինք):

Ահա նաև Աննա Ստեփանյանի պատմությունը ճամբարի երկրորդ շաբաթվա մասին

 

Advertisements