images-2Ճամբարային երկրորդ շաբաթվա մեր անելիքներին հանպատրաստից ավելացավ ևս մի քաղաքային ճամփորդության գաղափար` շրջել ու ծանոթանալ այս անքամ Երևանի մետրոյի բոլոր կայարաններին, քանի որ պարզվեց, որ խմբի երեխաներից մի քանիսը բոլորովին անծանոթ են տրանսպորտի` էկոլոգիապես մաքուր ու հարմար այդ միջոցին: Իսկ ինչու է այն հարմար, եթե իրոք ամենահարմար տրանսպորտային միյոցն է, ինչու ավելի մեծ չէ, ինչու չի զարգանում, ինչ խնդիրների առջև է կանգնած, ովքեր են օգտվում այդ տրանսպորտից,  ինչով է տարբերվում այլ քաղաքների մետրոներից, ինչպիսին է Մադրիդի և Բարսելոնայի մետրոն… Այս և այլ հարցերի շուրջ արդեն սկսել ենք խոսել այսօր, և կշարունակենք վաղվա թափառումների ընթացքում. սպասեք հետաքրքիր նյութերի:

Ճամփորդությունը կավարտենք օղակաձև այգում, որտեղ կհանգստանանք, կխաղանք, կկարդանք…   կկարդանք մեկ այլ` Կորտասարի հերոսի ֆանտաստիկ ճամփորդության մասին` մեջքի վրա` երեսնիվեր:

Ուղևորության մոտավոր տևողությունը` 10:00 – 14:00

Մասնակիցներ` Եվա Բերբերյան, Անուշ Թադևոսյան, Նանոր Հովհաննիսյան, Մերի Շահբազյան, Աննա Ստեփանյան, Անգելինա Արզումանյան, Անի Ղազարյան, Միլենա Թորոսյան

images  Unknown  Unknown-1

Advertisements