Իրոք մեծ համբերությամբ, սիրով, ոգևորությամբ ու երբեմն  կամքի անհավատալի լարումով պատրաստված տեսանյութ` իմ ինքնատիպ ու կենսախինդ աղջիկների, մեր «Բամբա» խենթ երգի,՛ իսպաներեն խոսելու առաջին փորձերի, ինչպես նաև նրանց ընկերության, սիրող սրտերի, միմյանց հանդեպ և՛ ջերմ, և՛ բարդ հարաբերությունների մասին, նպատակասլացության (նույնիսկ սոված ժամանակ) ու ամեն դեպքում (նույնիսկ անհուսալի կոնֆլիկտների պահերին) ելք գտնելու, իրար ոգևորելու նրանց ունակության մասին:

Իմ միշտ սոված խումբ, սիրում եմ ձեզ շատ:)

Ու թեև այնպես ստացվեց, որ չկարողացանք ներկայացնել մեր հոլովակը մարմարյա սրահում, ինչպես որ նախատեսել էինք, բայց չկարծեք, թԵ իզուր էր մեր աշխատանքը, հենց միայն այն, թե ինչքան բան բացահայտեցինք և ինքներս մեր, և իրար մեջ այս աշխատանքի ընթացքում, արդեն արժեր…