Հեռավար ուսուցման առաջադրանքները բաժանված են ըստ խմբերի

6-8 դասարանցիների խմբին առաջադրվել է շարունակել սովորել Veo veo  երգը` փոփոխված բառերով, ինչպես նաև այդ նոր բառերի բացատրությունը:

9-րդ դասարանցիներին հանձնարարվել է սովորել ըստ դերերի բաժանված տեսանյութի տեքստը` դասերի սկսվելուն պես այն ձայնագրելու նպատակով:

10-12, ինչպես նաև 9-րդ դասարանցիներին առաջարկվել է ընտրել իսպանախոս երկրների հետ կապված հետևյալ թեմաներից որև է մեկը և կարճ ու հետաքրքիր ներկայացնել այն, ինչ կկարողանան գտնել դրա շուրջ:

  • Մադրիդը հայկական թագավորության մաս. Լևոն VI Լուսինյան
  • Արաբական մշակույթը Իսպանիայում
  • Ցլամարտ
  • Պիկասո, Դալի, Միրո. կատալանցի նկարիչներ
  • Իսպանիայի թագավորական ընտանիքը
  • Լատինոամերիկյան գրականություն. «մոգական ռեալիզմի» մոգական գրականությունը
  • Ֆրանսիսկո Ֆրանկո. արյունարբու բռնապե՞տ, թե՞ հերոս
  • Բասկերն ու հայերը
  • Կուբա, ազատության կղզի՞
  • Չե Գևարա, միֆ ու իրականություն
  • Արգենտինա. բնության հազար ու մի հրաշք
  • Պարեր. ֆլամենկո, պասոդոբլե, սեվիլյանա, տանգո, մերենգե, սալսա, բաչատա…
  • Այ էսպիսի հետաքրքիր բան եմ կարդացել (իսպանալեզու որևէ հեղինակի որևէ ստեղծագործության մասին պատմիր, որ դու կարդացել ես)
  • Իսպանախոս ֆուտբոլիստների իմ լավագույն տասնյակը
  • Պերուի Մաչու Պիկչու հնագույն քաղաքի ավերակները
  • Մեքսիկա. Ինկեր, ացտեկներ, մայաներ
  • Խուանա լա Լոկա. խելագար թագուհին

 

Advertisements