Եթե մի պահ իրոք համարենք, որ ամսաթվի փոփոխությունը հինը անցյալ է դարձնում ու հաջորդ 365 օրվա համար ինչ-որ միստիկ փոփոխություն խոստանում (մի ընկեր ունեմ, ասում է` հիմարներ, ինչ-որ բան փոխելու համար մենք պետք է փոխվենք, համակարգը փոխենք, ոչ թե տարին…:-), եթե արտասանված բարեմաղթանքը գուցե մեզ իրոք ուժ տա հավատալու ու անելու, ապա ես էլ իմ բարեմաղթանքն ունեմ. մեզ բոլորիս, ինձ առաջին հերթին,  ցանկանում եմ համարձակություն, ազնիվ ու շիտակ լինելու համարձակություն, չհամաձայնվելու, հակառակվելու համարձակություն, չհամակերպվելու, չհանդուրժելու, չհարմարվելու, պայքարելու,  ոչ ասելու համարձակություն, գործելու, անելու, չթաքնվելու համարձակություն, նորից փորձելու քաջություն. ինքներս մեզ ներելու ուժ, ուրիշներին ներելու կամք…

 

Advertisements