“Ձեզ մի գաղտնիք խոստովանեմ. ամառվա անձրևները շատ եմ սիրում, երբ հայտնվում եմ այդպիսի մի անձրև տակ, կախարդված հետևում եմ դրա թեթևությանը, երկնքից պոկվել- թափվելու ձևին, և երկչոտության սավանով ծածկված կաթիլներին, որոնց կարծես իրենք աստվածներն են այդ սավանով պարուրում` նրանց ճանապարհ դնելուց առաջ. ասում են, որ դրանք արցունքի ձև ունեն, որովհետև հենց այդ աստվածների ճակատի քրտինքն են…

Տարօրինակ է, որ ինձ ընդհանրապես համարում եմ բավականին չորկող և գիտեմ, որ սիրո մասին ֆիլմերn ինձ համար չեն, բայց այդուհանդերձ ամպրոպի ժամանակ բավական փափկամորթ ու հուզվող եմ դառնում, և սա գուցե նրանից է, որ այսպիսի մի պատմություն պատահեց ճիշտ իմ փոթորիկներից մեկից առաջ և մնաց դաջված իմ սրտում անդառնալիորեն, ընդմիշտ:”

 

Advertisements