978849778161 th_9788484431381images

Իսպաներեն լեզվի ուսուցումը միջին և ավագ դպրոցներում (բացառությամբ 12 դասարանի) սկսել ենք զրոյից:

Հիմնական դասագիրք ընտրվել էր “Español sin fronteras”, որը սակայն իրեն չարդարացրեց 9-րդ և 6-8 դասարաններում, այդ պատճառով գիրքը փոխարինվեց 9-րդ դասարանում “Gente Nueva Edición 1” գրքով, իսկ 6-8 դասարանում`”Pasos 1″գրքով:

Սկսել ենք նախնական ծանոթացումից իսպաներենի, Իսպանիայի և իսպանախոս երկրների հետ:

Այնուհետև այբուբեն, գրության ու ընթերցանության կանոններ` շուտասելուկների ու երգի միջոցով:

Սովորել ենք բարևել, ներկայանալ, հարցնել և տալ անձնական տեղեկություններ, հաշվել:

Որպես լրացուցիչ գործունեություն սկզբի համար մտադիր եմ առաջարկել կարճ, հետաքրքիր, իսպաներեն չթարգմանված տեսանյութերի թարգմանություն և ձայնագրում:

Advertisements