Մեզ համար սովորական, գրեթե աքսիոմի պես անվիճելի համարվող այն փաստը, որ բոլոր ռոմանական լեզուները ծագել են լատիներենից, այսօր լուրջ քննադատվում ու հերքվում է բազմաթիվ լեզվաբանների կողմից: Նրանցից մեկն է Կարմեն Խիմենես Ուերտասը, ով տեսանյութում ներկայացնում է շատ հետաքրքիր փաստարկներ և հիմնավորում, թե ինչու լատիներենը ոչ մի կերպ չի կարող համարվել ռոմանական լեզուների մայր, այլ միայն ազգակից լեզու իտալերենի, իսպաներենի, կատալաներենի, պորտուգալերեն, ֆրանսերեն, պրովանսերենի, ռումիներենի և մյուս ռոմանական լեզուների շարքում:

Հետաքրքիր դիտարկումներից մեկը. “Լեզուները չեն կարող փոխվել , անճանաչելի դառնալ, նոր լեզվի վերափոխվել, առավել ևս այնքան կարճ ժամանակում, ինչպես մեզ ներկայացրել են մինչև հիմա, 400-500 տարվա մեջ… լեզուն մեռնում, վերանում է, երբ այն դադարում են խոսել, ինչը պատահել է օրինակ Ամերիկայի բնիկների լեզուների հետ, կարող է բառեր փոխառել, նույնիսկ հսկայական քանակի փոխառություններ ունենալ, բայց դրանով այն չի ձևափոխվում նոր լեզվի. լեզվամտածողությունը, և հետևաբար` շարահյուսությունը, քերականությունը, բառակազմությունը, գրեթե չեն փոփոխվում…”

Ի դեպ, ժամանակակից լեզվաբաններից ոմանք այսօր հարցականի տակ են դնում նաև Հնդեվրոպական կոչվող լեզուների դասակարգման հիմնավոր լինելը` անվանելով այդ խմբավորումը արհեստական ու թյուր:

Advertisements