imagesRené Magritte

Հեղուկ աչքերով փոքրիկ երազողը, որ շատ էր սիրում քնել, կամ ուժ չէր գտնում արթնանալու, գիտեր,որ իրենից հետո իր մեղրագույն սենյակում կմնան միայն իր  նոթատետրերը, տասնյակ մեծ ու փոքր, հաստ ու բարակ նոթատետրեր` հարյուրավոր, հազարավոր  սպիտակ, մաս-մաքուր էջերով` հուսահատորեն բերնեբերան լցված այն ամենով, որ նա այդպես էլ չգրեց (գուցե որովհետև շատ էր սիրում քնել, կամ ուժ չէր գտնում արթնանալու):

Advertisements