Կորտասար, բաց երկնքի տակ

Յոթերորդ և ութերորդ դասարանցի իմ աղջիկների առաջին հանդիպումն էր իսպանագիր գրականության հետ, գոնե մեծ խենթ Կորտասարի հետ, ու գիտեի, որ շատ կարևոր էր այպես անել, որ անմոռանալի լիներ, թափ տար, որ աչքերը տեքստից պոկվելով լայն բացված ու ապշած լինեին, որ հաճույքը զգային ու չկարողանային արտահայտել ավելի քան մեծ-մեծ աչքերով ու բացականչություններով… որ զգային ինչպես է աշխարհը մեծանում իրենց շուրջը, որ իրենց մեջ ինչ-որ մի մասնիկ էլ նույնը չէ, ինչ մինչև ընթերցումը… ախ, ոնց եմ սիրում այդ լայն բացված աչքերի հիացմունքը… կարծես ստացվեց:

 

7a2120e6-16a4-4869-8d69-56f804b5a33d