Թռչել քամու հետ

Volar con el viento, sentir que se para el tiempo…. «թռչել քամու հետ, զգալ` որ ժամանակը կանգ է առնում…» ասում է երգը, որի վրա աշխատում ենք մեր  իսպաներենի խմբում:  “Աշխատել” ենթադրում է հասկանալ տեքստը, թարգմանել, բառային աշխատանք կատարել, սովորել երգել, պատրաստել կարաոկե մեր նկարներով… Եվ որպեսզի երեխաները  զգան իրենց, գոնե մի քիչ, քամու թևերի վրա, մի միտք ծագեց` օդապարու՜՜՜կ…. Ստացվեց շատ- շատ ուրախ, չնայած որ բոլորովին անփորձ էինք, տարածքն էլ բավական ընդարձակ չէր, քամի էլ առանձնապես չկար, բայց   անկասկած  անմոռանալի փորձ էր: Զարմանում եմ, թե ինչու՞ մեր մեջ ընդունված չեն նման զբաղմունքները, ախր տարածքում անտարբեր մարդ չմնաց, մեծ ու փոքր կամ հիացած նայում էին, կամ փորձում ինչ-որ կերպ մասնակցել…

 

Բայց գիտե՞ք` ինչն ինձ է’լ ավելի զարմացրեց ու հիացրեց. հիասթափված հարցը, որ տեղ հասնելուն պես հնչեց. «Վա՜յ, բա էսօր նոր պատմվածք չենք կարդալու՞…» Ինչ կարող էր ավելի գոհացնող լինել ուսուցչի համար, քան բացահայտել, որ աշակերտները անհամբեր սպասում էին նոր ընթերցանության…

 

This slideshow requires JavaScript.