Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների փոփոխության առաջարկ

 

  1. Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 7-րդ` Աշխատողի պարտականությունները կետի 7.6 ենթակետում նշված է, որ “Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ”…

Այս ձևակերպումից բնավ չի հասկացվում, թե ինչ հաճախականությամբ է պարտավոր աշխատակիցը ստուգել իր էլ.փոստը, քանի որ “օրը 2 անգամ” ձևակերպումը որևէ կոնկրետ բան չի նշանակում, և կարելի է այն մեկնաբանել շատ կամայական, օրինակ օրը երկու անգամ մեկ ժամվա ընթացքում, կամ քնելուց առաջ և արթնանալուց հետո, և այլն… Այդ իսկ պատճառով առաջարկում եմ կամ հստակություն մտցնել այս ձևակերպման մեջ, կամ ընդհանրապես այն հանել:

Կարծում եմ` պահպանելու դեպքում խելամիտ փոփոխություն կլիներ հստակեցնել, որ աշխատողը պետք է ստուգի իր էլեկտրոնային փոստը իր ամեն աշխատանքային օրվա սկզբում և ավարտին` ցանկալի է հստակեցնելով այդ ենթադրվող ավարտի ժամը:

 

2. ‹‹Սովորողի իրավունքներն ու պարտականությունները›› կետում 9.16 ենթակետում նշված է, որ ‹‹Սովորողը պարտավոր է… ուսումնական պարապմունքի գնալիս (ունենալ) անձնական նոթբուք (նեթբուք կամ համարժեք այլ միջոց)»: Առաջարկում եմ մասնավորապես հստակեցնել` արդյոք հեռախոսը կարող է համարվել համարժեք միջոց թե ոչ: (Իմ ընկալմամբ հարկավոր է շեշտել, որ հեռախոսը ուսումնական գործիք համարվել չի կարող)

 

3.   9.22. կետի համաձայն սովորողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, հեղինակային կրթական ծրագրի տարածման աշխատանքին: – Եթե վերաձևակերպենք, այս կետը ենթադրում է սովորողների պարտադիր մասնակցություն որոշակի գովազդային գործունեության: Չգիտեմ` արդյոք այսպիսի պարտադրանքը օրինական է կամ թույլատրելի և ընդունելի է արդյոք հենց շահառուների համար. կարծում եմ այս կետը ձևափոխման կամ վերացման կարիք ունի:

 

4. 11-րդ կետով նշվում է, որ Կրթահամալիրում ուսուցման լեզուն հայերենն է:

Այս կետը խախտվում է օտար լեզուների դասերին, միգուցե հարկավոր է ճշգրտում մտցնել:

 

 

 

 

 

 

Advertisements