Մարիո Բենեդետի «Մի փրկվիր »

mario-benedetti-w1

Մի փրկվիր

Մարիո Բենեդետի

Մի մնա անշարժ

ճանապարհի եզրին

Մի սառեցրու ուրախությունը

Մի ցանկանա դժկամությամբ

Մի փրկի ինքդ քեզ հիմա

Կամ երբեք

Մի փրկի ինքդ քեզ

Մի լցրու ինքդ քեզ հանգստությամբ

Մի պահիր աշխարհում

միայն մի լուռ անկյուն

Թույլ մի տուր կոպերդ փակել

ծանր ինչպես դատողությունները

Մի մնա առանց շուրթերի

Մի քնիր առանց երազի

Մի մտածիր առանց արյան

Մի դատիր ինքդ քեզ ժամանակից դուրս

 

Բայց եթե

Անկախ ամեն ինչից

դու չես կարող դա խուսափել

Եվ սառեցնում ես ուրախությունը

Եվ ցանկանում ես դժկամությամբ

Եվ փրկում ես ինքդ քեզ

Եվ լցնում ես ինքդ քեզ հանգստությամբ

Եվ պահում  ես աշխարհում

միայն մի լուռ անկյուն

Եվ թույլ ես տալիս կոպերդ փակել

ծանր ինչպես դատողությունները

Եվ չորանում ես առանց շուրթերի

Եվ քնում ես առանց երազի

Եվ մտածում ես առանց արյան

Եվ դատում ես քեզ ժամանակից դուրս

Եվ մնում ես անշարժ

Ճանապարհի եզրին

Եվ փրկում ես ինքդ քեզ,

Ապա

Ինձ հետ չմնաս:

Թարգմանությունը` Հուրի Իսկենյանի

 

 

Vocabulario

No te quedes- չմնաս quedarse – մնալ

Inmóvil- անշարժ

Camino- ճանապարհ

No congeles- չսառեցնես Congelar- սառեցնել

Júbilo- ուրախություն

Salves– փրկես, փրկիր Salvar- փրկել

Ahora- հիմա

Ni- ոչ

Nunca- երբեք

Llenes- լցնես, Llenar- լցնել

De- -ից, -ով

Calma- հանդարտություն

No reserves- չպահես Reservar- պատվիրել, պահել

Del mundo- աշխարհում

Sólo- միայն

Rincón- անկյուն

Tranquilo- լուռ, խաղաղ

No dejes- թույլ մի տուր Dejar- թույլ տալ, թողնել

Caer- ընկնել

Párpados- կոպեր

Pesado- ծանր

Como- ինչպես

Juicios- դատողությունները

Sin- առանց

Labios- շուրթեր

No duermas- մի քնիր Dormir- քնել

Sueño- երազ

No pienses- մի մտածիր Pensar- մտածել

Sangre- արյուն

No juzgues- չդատես, Juzgar- դատել

Tiempo- ժամանակ

Pero si- բայց եթե

Pese a todo- անկախ ամեն ինչից

no puedes evitarlo- դու չես կարող դրանից խուսափել

Entonces- ապա

Quedarse- մնալ

conmigo – ինձ հետ

No te salves

Mario Benedetti

No te quedes inmóvil
al borde del camino
no congeles el júbilo
no quieras con desgana
no te salves ahora
ni nunca
no te salves
no te llenes de calma
no reserves del mundo
sólo un rincón tranquilo
no dejes caer los párpados
pesados como juicios
no te quedes sin labios
no te duermas sin sueño
no te pienses sin sangre
no te juzgues sin tiempo

pero si
pese a todo
no puedes evitarlo
y congelas el júbilo
y quieres con desgana
y te salvas ahora
y te llenas de calma
y reservas del mundo
sólo un rincón tranquilo
y dejas caer los párpados
pesados como juicios
y te secas sin labios
y te duermes sin sueño
y te piensas sin sangre
y te juzgas sin tiempo
y te quedas inmóvil
al borde del camino
y te salvas
entonces
no te quedes conmigo.