Թարգմանություն

poemas-traducidos-al-armenio-por-alumnos-de-10

Մարիո Բենեդետի

Unknown-1

Մարիո Բենեդետի «Դադար»

Մարիո Բենեդետի «Ոչ ոք դա չգիտի»

Մարիո Բենեդետի «Մի փրկվիր »

Մարիո Բենեդետի «Չհանձնվես»

Անտոնիո Մաչադո

Unknown

Անտոնիո Մաչադո  «Ճանապարհով քայլելիս…»

 

Միգել Էռնանդես
images

Միգել Էռնանդես, Ազատության համար

Միգել Էռնանդես, Տխուր պատերազմներ

Միգել էռնանդես «Նա եկավ երեք վերքերով»

 

Հովիկ Կեուչկերյան

maxresdefault

    ԲՂԱՎՈՒՄ ԵՄ ՀՈՒՇԵՐ (GRITO RECUERDOS)

Երբ ցամաքում եմ, ու դառնում է մենությունն իմ սնամեջ,

երազներիս ջրափոսից խմում եմ իմ հուշերը,

որ դառնամ նորից  այն, ինչ էությունս է:

Համաձայնեցի քոնը լինել, միայն երբ իմ կարիքն ունենաս:

Հիմա իմ բառերը խոցեր են,

Հիմա իմ բառերը խոցեր են, ու ցնցոտի` իմ հոգին:

Ընդունեցի  կանոնները մի խաղի,

որ ներսումս այնքան խորն  արմատացավ,
որ ծարավս դարձավ ավազ:

Ծարավս դարձավ ավազ ու արյունս` անապատ:

Համաձայնեցի տալ քեզ իմ թևերը, որ թրջես կուրծքս:

Հիմա ոչ էլ երկնքի թելերով,

Հիմա ոչ էլ երկնքի թելերով կկարկատվեր իմ ողբը:

Համաձայնեցի լինել սպունգը քո հուշերի նահատակման,

խմել վիշտը քո բերանից,

խմել վիշտը քո բերանից, խեղդել օգնության քո ճիչը:

Համաձայնեցի լինել կանգառ ու իջևանատուն, լինել փախստականի ուսապարկ.

Հատուցում եմ ճակատագրիս սայթաքումները:

Հատուցում եմ ճակատագրիս սայթաքումները` դեն նետելով զգայարաններս:

Ու  քեզ չունեմ, ու  չեմ դժգոհում,

ու մարդ էի, ու գերի էի, ու կորցրի քո մնաս բարովի հետ,

Կորցրի քո մնաս բարովի հետ քո թույնի պաշտպանությունը:

Ու որ քեզ չունեմ, ու որ չեմ դժգոհում,

ու որ մարդ էի, ու որ գերի էի, ու կորցրի քո մնաս բարովի հետ,

Կորցրի քո մնաս բարովի հետ քո թույնի պաշտպանությունը:

Եվ հիմա, երբ իմը լացն է, ու չունեմ քո ոտքերը, որ շարունակեմ ճամփան,

Եվ հիմա, երբ իմը լացն է, ու չունեմ քո մաշկը, որ ծածկվեմ ցրտից,

Հիմա արդեն միայն բղավում եմ հուշեր:

աղբյուրը

Թարգմանությունը բնագրից՝ Նարինե Բարսեղյանի

 

ՀԱՐՅՈՒՐ ՀՈԳԻ  (CIEN ALMAS)

Սանդուղքի վրա, որ տանում է երկինք, կա մի շրջադարձ դեպի դժոխք,

հետո ևս մեկը, ու էլի մեկը:

Սանդուղքին, որ իջնում է դեպի դժոխք, կա մի շրջադարձ դեպի երկինք,

հետո ևս մեկը, ու էլի մեկը:

Արանքներում կա մի հարթակ՝ սալարկված հարյուր հոգիներով.

Հարյուր:

Սալիկի տեղ կա մի կաղ երեխա, որ հավասարակշռությունն է պահում փքաբլիթի վրա:

Անգլերեն ենթագրեր:

Կա տարօրինակ ձայներ արձակող մի խուլուհամր,

մի փռշտացող կույր,

մի գաճաճ, որ վալս է պարում ցեխոտ փափուկ խաղալիքի հետ,

մի օրացույց, որ օրեր է քրտնում, որպեսզի հասնի տարվա վերջին:

Զարթնում եմ:

Զարթնում եմ ու ապշում, որ ես եմ խուլուհամրը,

կույրը,

գաճաճը,

վալսը,

փափուկ խաղալիքը,

ցեխը,

փքաբլիթը,

օրացույցը,

քրտինքը,

տարվա վերջը,

աստիճանները,

երկինքը,

դժոխքը,

սանդղահարթակը,

սալիկները…

Ամեն ինչ:

Ամեն ինչ, բացի հարյուր հոգիներից, որ ապրում են ներսում:

Հանկարծ

երկնքի ու դժոխքի աստիճանները դառնում են ջուր,

թե դառնում են կրակ:

Թվում է՝ կարկուտ

Հանկարծ, բոց,

հեղեղ,   հրդեհ,

նորից ջուր,

դառնում են սառույց հանդարտ, հանդարտ:

Սառում եմ:

Ինձ արտաքսում եմ իմ մարմնից,

հեռանում եմ, զգում եմ` ինչպես եմ գնում:

Թռչում եմ` վերադառնալով իմ հակառակ կողմին:

Խելքս գլխիս է, գլխիս չէ,

Վզիս պարանը ոճրագործի իմ առողջ դատողությունն է:

Քնում եմ ու զարթնում եմ:

Զարթնանում եմ ու քնում եմ:

Միզում եմ, իմ մեզը թավշյա է:

Արդեն չկան աստիճաններ, ոչ էլ հենարան,

ոչ հատակ, ոչ սանդղահարթակ:

Արդեն ոչինչ չկա: Արդեն ոչինչ:

Քնում եմ ու զարթնում եմ:

Զրթնում եմ ու քնում եմ:

Ու այն կես քայլին, կամ քայլիկին կամ փոքր քայլին,

որ կա արթմնության ու քնի միջև,

Բացում եմ աչքերս` հարցնելով քիմքիս.

– Կարո՞ղ ես ասել ինձ, խնդրում եմ, ո՞ր սխալ շրջադարձին

թողեցի իմ իղձերը,

ու տեսե՞լ ես արդյոք երկնքում կամ դժոխքում

կորած ձեռքեր՝

իրենց մատներով:

Ուզում եմ ծխել:

Ուզում եմ ծխել կյանքս,

ինչպես անտաշ մեկը խժռում է ծուխը,

Ու կճատ ձեռքով կարծես բավական բարդ գործ է:

– Ծխելուց առաջ

լավ կլիներ փնտրեիր բերանդ,

որ իմ թաքստոցն է, իմ ապաստանը,

իմ խուցը, իմ ծածկը, իմ պարսպապատը,

իմ անձավը, իմ տանիքը:

Լավ կլիներ փնտրեիր բերանդ,

իսկ այն թողել ես վերջին համբույրի մեջ,

որ այդպես էլ չտվեցիր, քանզի քո մյուս բերանը,

որ հավատում էիր, թե քոնն է,

հեռու էր, քանի որ վախենում էր:

Վախենում էր ցավից, որ հրկիզում է ամեն բան:

Վախ, որ պոզերի վրա է բարձրացնում քեզ պես հիմարներին,

ովքեր շարունակում են հավատալ հեքիաթներին:

Ու հիմա քեզ ես եմ հարցնում, ապո՛ւշ,

ի՞նչ է քիմքը առանց ծածկի,

առանց սեփական երկնքի,

առանց արձագանքի:

Ինչպե՞ս ես ուզում, որ ճանաչեմ քո համերը,

եթե քնում եմ բաց երկինքների տակ:

Եթե չեմ քնում:

Առանց քիմքիս պատասխանելու

դարձա կայծ,

նավթանյութի խոցվածք,

հակահրդեհային գոտի` քարածուխից,

սպանդանոցի սերմ

կայծկլտոց…

Լռությունը խախտելով

դեպի ներս ուղղված

բյուրեղյա թարթիչներով՝

Արյուն լացեցի՝ խոստովանելով հիմարությունս,

անդառնալի ապուշությունս…

Լռությունը խախտելով

միայն ոռնոցներով այն անցքի,

ուր նախկինում բերանս էր

ու էլ չկա,

որբի պես լալիս եմ իմ զարմանքը:

Բերանս դարձավ հանգույց, անապատ,

Լռում եմ մարմնովս,

ջրանցքի  մեջ՝ բաց երկինք,

պտտահողմ,

սաղմ` մեռած ու ողջ ու նորից մեռած:

Բացեցի աչքերս՝ այրվելով իմ քրտինքի մեջ:

Ոտքերիս տակ` ոչինչ, ինձ պահող` ոչինչ,

լողում էի որովայնում առանց որովայնի, առանց փորի:

Իմ երկու կճատ ձեռքերը՝ սեղանի վրա,

որի սկիզբն ու վերջը չէր երևում:

Մի շատ տարօրինակ պարոն`

միայն մի թևով ու հին ու փշրված ջութակով,

որ ցցված էր ոտքերի արանքից,

միայնակ պարում էր տանգո,

տրորում էր միաժամանակ իր անամոթությունն ու իմ լացը:

Նայում էր ինձ զարմանալիորեն զարմացած:

-Ո՞ր գրողին են կորել  ձեռքերս,

ամորձիներից ծնվող ջութակով

ու մի  կռնատ  պարո՛ն:

Արդեն կորցրել եմ քիմքս:

Արդեն շատ թանկ եմ վճարել:

– Ինձ ես ծախել ձեռքերդ,

որ օգնեմ քեզ գտնել քո սրտակից ընկերոջը,

որ երկար փնտրում էիր:

-Ապուշություններ մի ասեք, ուզում եմ, որ ինձ տաք իմ ձեռքերը:

–  Ինչպե՞ս պիտի վերցնես ձեռքերդ, եթե արդեն կտրել եմ դրանք։

Պայմանը կապելուց հետո՝

արթնանալուցդ մի ակնթարթ առաջ,

դրանցով մուսակա սարքեցի,

որ արդեն ստամոքսումս է հանգրվանել:

Մնացորդներից սարքել եմ այս թուրմը,

որ հենց հիմա մի շնչով կխմեմ:

– Ի՞նչ հոգի էի փնտրում:

-Ասում էիր ինչ-որ կնոջ մասին` որ ունի սատանայի ձայն,

ու վախը` որպես հմայիլ, նա, որ գողացել էր

քո կորուստներն ու հընթացս ցանել էր դրանք:

–Խնդրում եմ, թույլ տվեք` մի կում անեմ

այդ թուրմից, որ իմ ձեռքերից եք սարքել,

որպեսզի գոնե վերականգնեմ շոշափելիքս:

Մի կում արեցի…

Ձեռքերիս մատնահետքերը

Սահեցին, հասան մինչև կեղև կապելը ոտքիս մատներին,

որոնք այդ մի կումից դարձան ոտնաձեռքեր…

– Արդեն տվել եմ ձեռքերս, հիմա կատարեք պայմանի Ձեր մասը :

– Արդեն կատարել եմ: Վերադարձրել եմ քեզ քո քիմքը:

Այսօր ես այն հարյուր հոգիներն եմ, որ ապրում են իմ ներսում:

Քիմքս նորից տեր ունի:

Իրար վերգտնելուց հետո ավելի շատ ենք մտերմացել:

Այլևս երբեք չենք բաժանվի, կամ էլ կբաժանվենք:

Ծիծաղում է  ինձ վրա, որովհետև ավելի քան երբևէ

հավատում եմ երազներին, հավատում եմ հեքիաթներին:

Քայլում եմ` կարդալով քամու բառերը,

երբ ոտնաձեռքերս տրորում են գետինը :

Սանդուղքի վրա, որ տանում է երկինք, կա մի շրջադարձ դեպի դժոխք,

հետո ևս մեկը, ու էլի մեկը:

Սանդուղքին, որ իջնում է դեպի դժոխք, կա մի շրջադարձ դեպի երկինք,

հետո ևս մեկը, ու էլի մեկը:

Արանքներում կա մի հարթակ՝ սալարկված հարյուր հոգիներով.

Հարյուր:

աղբյուրը

Թարգմանությունը բնագրից՝ Նարինե Բարսեղյանի

ԱԼԻՆԱ (ALINA)

Մինչև իմանալը, թե ինչ բան է կյանքը,

լողալով մարդկային գիպսակարտոնի միջով,

կճաշակես, կհոտոտես, կդիպչես, կլսես, կտեսնես…

Այդ ժամանակ ավելի քան երբևէ մոտ կլինեսկյանքը հասկանալուն:

Կտեսնես քո աչքերով` գոհարներ դարձած, ցավի գոհարներ,

հաճույքի գոհարներ, դյուրազգացության գոհարներ:

Կտեսնես ցավ` սև գոհարների, ու բերկրանք` լույսե գոհարների տեսքով:

Պատկերները կհսկեն քո քունը և այն կգուրգուրեն:

Կփակես աչքերդ, որպեսզի չտեսնես ու կտեսնես ավելի, քան երբևէ:

Աչքերդ կբացես, որ փնտրես ու կգտնես ստվերներ,

ու քո ստվերների մեջ քեզ կգտնես, որպեսզի կարողանաս այդուհետ

նայել ինքդ քո դեմքին:

Քեզ կտեսնես ուրիշների մեջ, կնայես նրանց ներսը՝ քեզնից մի մասնիկ տեսնելուհամար…

Կկատարվի սա ամեն օր ու ամեն օր կմեռնի՝ արևի հետ նորից ծնվելու համար:

Ամեն պոռթկման հետ կփակես աչքերդ, որպեսզի տեսնես,

ու լայն կբացես` բաղձալով կուրանալ:

Կարտասվեն աչքերդ դառն արցունքով,

ու նույն արցունքները երանության արտասունք կլինեն:

Բոլորը կլինեն աղի, բոլորը ծովաջրի կաթիլներ կլինեն,

բոլորը կբերեն գլխապույտներ, փոթորիկներ, հաշտություններ

ու վերածնունդներ:

Բոլորը քոնը կլինեն,

կծնվեն ու կմեռնեն քո դեմքի արահետների վրա,

ու բոլորը, բոլորը քեզ կդարձնեն ավելի ամբողջական, ավելի մաքուր, ավելիկենդանական,

ավելի մարդ, ավելի հավատարիմ դեպի քո ներսը նայող հայացքիդ:

Աչքերդ կլինեն քո դիմակը, քո ճշմարտությունը, քո սուտը, առանց բառերի

քո խոստովանանքը:

Աչքերդ կխոսեն անձայն,

կլինեն, առանց քո իմացության, քո անարատ հոգու ձայները:

Հետ կնայես ու

կբախվես անխուսափելի ըմբռման հետ, որ այն, ինչ կատարվել է, այլևս հնարավորչէ փոխել,

կսովորես, որ պետք է նայել առաջ,

որ միայն հորիզոններին ոտք դրած

կարելի է նայել հետ ներում ստանալու համար,

ներելու համար:

Կլսես հեռավոր բառեր, ականջներդ կսուլեն:

Լսիր այդ սուլոցը, պարիր այն:

Պարիր մեղեդիներն ուրիշների խոսակցությունների,

Բայց երբեք չպարես դրանց համահունչ:

Կլսես ձայներ,

բայց միայն քոնը քեզ կուղեկցի միշտ:

Կխոսի քեզ հետ առանց իրեն դիմելու, ու այլ ելք չես ունենա,

քան լսելն է:

Կասես նրան, որ լռի, բայց չի ենթարկվի,

Նրա ձայնին ունկնդրելու մեջ է լինելու քո հանդիպումը քեզ հետ։

Կդառնաք ընկերներ:

Եվ երբ չլինի, իսկ երբեմն չի լինելու,

կաղերսես, որ վերադառնա:

Լսիր լռությունները: Այդտեղ է ապրում ճշմարտությունը:

Միայն լռություններում կհասկանաս, որ աղմուկը հնարել է

մարդը:

Ականջ դիր բոլոր հոգիներին:

Բոլորը, բոլորը պատմելու բան ունեն:

Դու չես, որ նրանց ձայները կլռեցնես,

իսկ եթե լռեցնես, այլևս դու չես լինի:

Չհարմարվես ու շարժվես ըստ նրա, թե ինչ են ասում

նրանք, ովքեր գիտեն, թե ինչ են ասում:

Լսիր միայն քո խորքերից եկող ձայները:

Կյանքը երեսիդ կշշնջա բառեր, որ դու չես հասկանա:

Քո ազատ լինելը կայանում է դրանք լսել ու չհասկանալու մեջ:

Ժպտա, լաց եղիր, տարվիր, զգա քո զգացողությունները:

Քո խիղճը կխոսի քեզ հետ:

Լսիր նրան, բայց թույլ չտաս, որ դառնա ուսապարկ,

դու սխալվելու իրավունք ունես:

Քո զգացմունքը կբղավիր ականջիդ, կփաթաթվես նրան ու կդողաս,

ու ամեն քայլափոխին քո լռությունների մեջ նա կլսի քեզ:

Լսիր քո բաբախյունը:

Այդ մեղեդին կուղեկցի քո քայլքը սկիզբից

մինչև վերջ, ու եթե ապրել ես քո՛ կյանքը, ոչ թե ուրիշներինը,

քո բաբախյունը կարձագանքի հավիտենականի զանգերում:

Կդիպչես երկնքին քո ձեռքերով, ու այդ նույն ձեռքերը,

որ քեզ ամպ կդարձնեն, կփրկեն քո կյանքը:

Անկման պահին

միևնույն կլինի` ամուր կառչել ես, թե ընկնում ես անզոր.

երբ ստիպված կլինես ընկնել,

կընկնես:

Երբևէ ձեռքերդ չեն դիպչի որևէ բանի, որին հոգիդ չի դիպչել:

Կթակես շատ դռներ,

երբեք չեն բացվի, եթե ազնվությամբ չես մոտեցել:

Թակիր անթաքույց՝ ասելով ՝թակելու եմ:

Երբ տեսնես` «Չթակել», թակիր:

Երբ քեզ ասեն «Թակիր», լավ մտածիր:

Չերկմտես, երբ հարկավոր է օգնության ձեռք մեկնել.

հինգ մատը միասին ձեռք են։

Չերկմտես, երբ հարկավոր է փակել այն քեզ պաշտմանելու համար.

հինգ մատը միասին բռունցք են:

Եթե մյուս այտդ դեմ էլ տաս,

Թող լինի համբույրի համար:

Գրկիր, սեղմիր, քամիր, գուրգուրիր, օրորիր դեմքեր քո ձեռքերով,

Ու թույլ տուր, որ հանգստանան, եթե դա է նրանց անհրաժեշտ:

Եթե մատնացույց ես անելու, դիպչելով արա,

Որպեսզի ում դիպչում ես, կարողանա պատասխանել:

Հեռվից վախկոտներն են մատնացույց անում:

Չփափագես կառչել անցյալից, արդեն անցել է:

Չփափագես գրկել ապագան, այն գրկախառնություններ չի սիրում:

Մերկացրու ոտքերդ ու տրորիր սրբազան հողը, որ տեսել է քո ծնունդը:

Դա՛ կարող ես լինել ամեն պահի:

Շոշափիր քո ներկան, դիպի՛ր դրան, առանց  ձախողումից վախենալու:

Կառչիր նրանից, ասես կյանքդ է դրանում, որովհետև

դրանում է լինելու կյանքդ:

Քեզ կասեն, որ աստծուն հնարավոր չէ դիպչել, քեզ խաբած կլինեն:

Դիր ձեռքդ սրտիդ վրա ու կզգաս, որ դիպչում ես աստծուն, որովհետև այնտեղ,

ճիշտ այնտեղ, քո պոռթկման հորձանքներում աստված թողել է իրենից

մի կտոր:

Կհոտոտես քո այրվածքները

ու ծխակոլոլ ցավերիդ մեջ կնկարես մաքուր սերմեր:

Շնչելիս կասես ինքդ քեզ. «Ես արդեն եղել եմ այստեղ ու ակամա վերադարձել եմ»:

Կշնչես ուրիշների արտաթորանքը:
Որքան շուտ հասկանաս, որ նույն հոտն ունի, ինչ քոնը,
այնքան շուտ կկարողանաս ազատ արտաթորել:

Կզգաս ծովի հոտը, հեռավորության, սարի, ահռելիության,

գիշերվա, սառույցի, հալքի, վախի հոտը:

Վախը միշտ նույն հոտն ունի:

Քո հոտառության ընկերը դարձիր. այն կփրկի կյանքդ:

Կզգաս հոտեր,  որ քեզ կթռցնեն – կտանեն՝

տեսնելու տեսարաններ, որ երբևէ չես երազել, երազել`

դառնալով պատկերներ քո շնչառության պատերի մեջ:

Հոտառությամբ կզգաս այն, ինչն անկյան ետևում սպասում է քո անցնելուն,

ու երբ թեքվես, ոչ ոքի չես գտնի այնտեղ: Ոչ ոքի:

Մի պահ կանգ առ ու սպասիր, երբեմն արժե սպասել:

Բայց միշտ չէ, որ սպասել իմացողն է հաղթում:

Երբեք էլ միշտ չեն հաղթում:

Կապրես՝ կյանքը հոտոտելով:

Քո հոտառությունը քեզ կսովորեցնի, որ կան սանդղահարթակներ, որոնցից վատհոտ է գալիս, որ գարշահոտ են,

բայց չմոռանաս, որ կյանքը  ծնվում է թրիքից:

Կհոտոտես քո մենությունը, ու իր բուրմունքով կճանաչես այն:

Կժպտաս, կճանաչես նրան:

Կժպտաս ու ներս կթողնես նրան:

Կհոտոտես քո մենությունը, ու նա քեզ կհոտոտի:

Կմիաձուլվեք, դրա համար էլ կոչվում է միայնություն:

Միայն նրա հոտերի մեջ քեզ ապաստան կգտնես:

Քո հոտառությունը կփրկի կյանքդ ու այն կբարդացնի:

Չվախենաս, վստահիր նրան,

իսկական ճշմարտությունները նրանք են, որ հնարավոր չէ շոշափել,

նրանք, որ բանականությունը երբեք չէր կարողանա փոփոխել:

Քո ծիծաղների արձագանքը քո բերանում համեր կդառնա. երբեմն քացախ,

երբեմն ձեթ, երբեմն շաքար, երբեմն աղ:

Ծիծաղիր, հակառակ դեպքում ազատությունը կուչ կգա քիմքիդ ետնամասերում:

Նրա անցքերում, անկյուններում, լուսումութերում կթաքցնես համեր,

թրթիռներ, կասկածներ, դող, գրկախառնություններ, ատելություններ,

լացեր, պատրանքներ, սպիտակ դրոշներ ու քո քայլքի հետքերը:

Քո բերանը քեզ կյանք կտա կամ կյանքդ կառնի:

Մի համտեսիր միայն, այն կարելի է ծամել, վայելիր բառերի համը:

Ըմբոշխնիր դրանք:

Թող քո շունչը կենդանություն առած դառնա քո զենքը, քո հարձակումը,

քո պաշտպանությունը, քո մտածմունքը, գետնին ամուր կանգնած քո ոտքերը:

Թող քո լռությունները քրտնեն բառեր,  բայց բերանդ անխոս մնա:

Խոսելը հաճելի համ ունի, լսելը հենց համն է: Մեկը չկա առանց մյուսի:

Շուրթերդ կհամբուրեն երկինքներ:

Կհամբուրես մայր կյանքը, ու նախամայր հողը քեզ կհամբուրի:

Երբ համբուրես, համբուրիր առանց մտածելու:

Եթե որոշես չհամբուրել, չանես:

Բայց թող երկար ժամանակ չանցնի, այլապես շուրթերդ կմոռանան, որ բերան են:

Կհամտեսես ուրիշների կյանքը, երբ մեկի տեղ երկու բերան կունենաս:

Քո շունչը կբռնանա ուրիշ մեկի հոգուն, ու քո հոգին թույլ կտա իր վրա բռնանալ:

Ձեր շնչերը կբախվեն ամեն ելևէջի հետ..…:

Բառերը կլողան համրորեն:

Կհամտեսես քո շուրթերի հայելիում ճամփորդություններ դեպի Այլևս երբեք-ի երկիր,

ու այլևս երբեք նույնը չի լինի, երբեք:

Կճաշակես  իմաստության համը, միայն եթե հասկանաս,

որ ձախողման մեջ ես աճում,

ու որ հաղթելը

դժբախտ պատահար է:

Եթե թույլ տաս որ քո հպումը ծնվի սրտից,

եթե նայես վախին` նրան աչքով անելով,

եթե սիրո բույրերը հավերժ ապրեն քո հոտառությունում,

եթե լսես քո խորքերի  ազատ տողերը,

եթե ճաշակես համը անարատության՝ առանց ապացուցելու բան ունենալու:

եթե ապրես ամեն վայրկյան քո հինգ զգայարաններով,

քո զգոն բարությունը դարձնես քո զինակիրը,

պատիվը` միայն բառ,

ոչ դրոշը`  դրոշդ,

հաղթանակներդ՝ պարտություններ,

բնազդական անգիտակցականը` քո խոստովանահայրը….

եթե լայն բացես աչքերդ, երբ պետք լինի բացել,

ու շատ ամուր փակես, երբ պետք լինի փակել…

Ամեն բան կանցնի աչքերը փակել ու բացելու պես արագ,

փոքրիկ Ալինա:

Իսպաներենից թարգմանությունը՝ Նարինե Բարսեղյանի

աղբյուրը

13129224_1684247348505792_860200590_n

Հարյուր հոգի,  Հովիկ Կեուչկերյան

Հովիկ Կեուչկերյան, «Բղավում եմ հուշեր»

Հովիկ Կեուչկերյան, «Ալինա»

Advertisements