Navidad, día 2


Preguntas sobre Navidad

 

infografia-navidad-800-2.jpg

 

La navidad

-arbol-de-navidad-vocabulario-español

 

Advertisements

Ձմեռային ճամբար 2018

IMG_0916

Ձմեռային ճամբարի համար նախատեսում եմ.

Իսպաներեն ֆիլմի դիտում (“El laberinto del fauno”)

Իսպաներեն մուլտֆիլմի դիտում (El verdadero Don Quijote )

Սահադաշտ (Ձմեռային այգի)

Շոկոլադով չուռոների պատրաստում

Մասնակցություն ձմեռային խաղերին Ջրվեժում

Սեղանի խաղի պատրաստում

 

IMG_0170.JPG Churros con chocolate

 

 

 

 

El amo y el criado

IMG_6105

Վերջապես մեր փոքրիկ իսպաներեն ներկայացումը կարծես թե պատրաստ է հանդիսատեսին ներկայացնելու համար. հրավիրում ենք  բոլորին դեկտեմբերի 5-ին ժամը 13:00-ին դիտելու «Տերն ու ծառան» ներկայացման մեր՝ իսպաներեն տարբերակը։

Մասնակիցներ` Ավագ դպրոցի 10 և  11-րդ դասարանի սովորողներ

Դերերում՝

Հարուստ- Արմինե Գևորգյան

Մեծ եղբայր- Ռաշիդ Զակեռի

Փոքր եղբայր- Գոհար Սմբաթյան

Հարուստի կին – Դոնա Թովմասյան

Հարուստի որդի – Գևորգ Մխեյան

Ծառա- Վահե Սարգսյան

հեղինակներ՝

Քրիստինա Զախարյան

Եվա Սարգսյան

Լիանա Վահանյան

Ռեբեկա Խաչիկյան

Շուշան Եփրիկյան

Մանե Բոշյան

Ներկայացման տեխնիկական խորհրդատվությունը և անհրաժեշտ պարագաների պատրաստումը՝ Անի Հովհաննիսյանի

Բեմադրման խորհրդատու` Քնարիկ Ներսիսյան

Տեքստի թարգմանությունը՝ ԵՊՀ  Ռոմանական բանասիրության ամբիոնի

 

 

Actividades Navideñas 2017 – Ամանորյա գործունեություններ

Celebraciones de Navidad en España y Latinoamérica  – Ծանոթանում ենք ամանորյա ծեսերին Իսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում:

 

 

 

 

 

Explotación del video en http://www.videoele.com/A2-Feliz-Navidad.html

 

VOCABULARIO 

Vocabulario2

CAMPANADAS FIN DE AÑO: Nochevieja Puerta del Sol Madrid (PreUvas 2016 -2017) ¡Feliz Año Nuevo!

 

 

La Navidad en América Latina y España – texto

 

Calendario Navideño – Ամանորյա օրացույց

 

Preguntas

 

 

 

 

48b14b770a628d5b5fae45a3136cebeb

 

Ամանորյա օրացույցին և ավանդույթներին ծանոթանալուց հետո յուրաքանչյուր խմբի հետ ընտրում ենք հետևյալ գործունեություններից մեկը, որպեսզի իրականացնենք հաջորդող հանդիպումների ժամանակ մինչև դեկտեմբերի 22.

Las piñatas mexicanas  – preparamos con nuestras manos – Մեքսիկական պինյատա, պատրաստում ենք մեր ձեռքերով

pinata-infografia3-496x1024

Villancicos – Cantamos juntos – երգում ենք ամանորյա ավանդական երգեր

Escribimos una carta a los Reyes Magos- Գրում ենք նամակ Մոգ թագավորներին

15 de diciembre –  Invitamos a nuestra celebración de Navidad, cantamos y rompemos la piñata – հրավիրում ենք մեզ հետ նշելու Ամանորը, երգերով և պինյատայի արարողությամբ

22 de diciembre – Día de Regalos Secretos – Գաղտնի նվերների օր

________________

Recursos, enlaces útiles 

Actividades anteriores

 

ինչպես ամեն անգամ կարդալուց հետո

Այն կախարդական պահը, երբ պիտի նոր պատմվածք կարդանք սովորողների հետ, ասել էթե պիտի  իմ գանձերը կիսեմ նրանց հետ, օգնեմ տեսնել, նկատել, տակնուվրա անել ու սիրել, ինչպես ես եմ սիրում:

027034AF-D8D9-4BD6-A2F9-55C20FE3D230

Խորապես հավատում եմ, որ կարող ես և պետք է սովորեցնես միայն այն, ինչով տարված ու ոգեշնված ես, ինչ քեզ հուզում է այնքան, որ կկարողանաս այդ հուզմունքն ու հիացմունքը փոխանցել անփորձ մեկին… ու գիտեմ, որ ստացվել է, երբ լարված հետևում եմ երեխաների արձագանքին`  սպասում, փայլ աչքերում,  հանկարծ տեսնելու, բացահայտելու հաճույք,  մտածկոտ դեմքի հանկարծ պայծառանալը, որոնումների փորձեր, մտածելու փորձել, միտքն ու տպավորությունն արտահայտելու փորձեր… խոստովանեմ` միասին կարդալու ամենամեծ իմաստն այդ արձագանքը ստանալու մեջ եմ տեսնում:

Սովորել դանդաղ կարդալ. տարօրինակ կհնչի ահագնացող արագությամբ ապրող 21-ում, երբ այնքան բան պիտի հասցնել անել…բայց հենց դա եմ փնտրում,  երբ ամեն անգամ փորձում եմ  ընտրել հատուկ վայր մեր ընթերցանությունների համար` հանդարտ, տրամադրող, մեկուսի, արագից ու հապճեպից ու մակերեսայինից ու թվային և էլեկտրական ազդակների հոսքից ու շտապող մարդկանցից կտրված մի տեղ… Կորտասարի հետ ծանոթացնելիս առաջին բաներից մեկը, որ ասում եմ ` Կորտասարը չունի ավելորդ բառեր, նրա տեքտը մանրակրկիտ հղկված ու մտածված է առաջին տողից մինջև վերջինը, խնայված է այն ամենը, որ կարող էր անկարևոր լինել, և այն պետք է դանդաղ ընթերցել, վերադառնալով, վերընթերցելով, հարցեր տալով` ի՞նչ, սա ի՞նչ էր,  ի՞նչ ասաց, ամենակարևորը` ինչու՞, ինչու՞ հենց դա ասաց, իսկ սա՞, ինչ-որ բա՞ն էր ակնարկում, հուշում, և որ պակաս կարևոր չէ` ինչ եմ ես տեսնում այս կամ այն տողում, ինչ զգացի, մտածեցի: Եվ իհարկե հաճույք ստանալով կարդալ: Կարևոր է երեխաներին սովորեցնել, որ չկա սխալ ընթերցում կամ մեկնաբանություն, որովհետև տեքստը ոչ միայն այն է, ինչ մտադրվել է փոխանցել գրողը, այլ նաև այն, ինչ դու ու ընթերցողներից ամեն մեկը տեսնում է տեքստում , այն մտքերն ու տպավորությունը, որ քեզ մոտ են ծագել ընթերցելիս, գրական ամեն գործ հեղինակի ու ընթեցողի միասնական կերտում է, մի մասը տալիս է հեղինակը, մյուսը ինքդ պետք է լրացնես,  դուք երկուսով մեկ նավակում եք թիավարում, ու եթե քեզ տրված թին չաշխատացնես, նավակը տեղում կպտտի, առաջ չի գնա, հաճույքի, լուսավորման  ափին չի հասնի:

Ամենաշնորհակալ պահը Նանորի խոսքում`

–  Միշտ Կորտասարի պատմվածքները կարդալուց, որ հասնում ես վերջին, միշտ ուզում ես հետ գնալ, մի հատ նորից  կարդալ…

Էլ ի՞նչ կա ուսուցչի համար ավելի էական, քան սովորողի մոտ նորից կարդալու,  նորը կարդալու, բնագրով կարդալու ցանկություն արթնացնելը:

Ո՞վ է ասում, որ այսօրվա սերունդը չի սիրում կարդալ:

Բացահայտում ենք իսպանալեզու գրականությունը

 

Նոյեմբերի 14-ին ժամը 13:00 հրավիրում ենք բոլորին մեզ հետ ընթերցելու և քննարկելու իսպանալեզու գրականության հերթական հետաքրքիր նմուշը: Այս անգամ կարդալու ենք Խուլիո Կորտասարի «Գրաֆիտի» պատմվածքը, փորձելու ենք վերծանել տեքստը, տեսնել ավելին քան գրված է, սեփական մեկնաբանություններ տալ…

Ընթերցումը կանցկացվի Տիգրան Հայրապետյան գրադարանի ներքևի հարկում:

Պատմվածքի բնօրինակն այստեղ` http://www.literatura.us/cortazar/graffiti.html

Սիրով սպասում ենք բոլորին:

 

julio-cortazar-argentina

(Fuente de la foto: https://ventanaliterariaelgatorojo.wordpress.com/2014/02/12/graffiti-julio-cortazar/)

Աշուն 2017

 

Նխորդ ՝ 30.10-03.11 շաբաթը ոչ մի կերպ արձակուրդային չես անվանի, բայց ինձ համար այն առանձնցել է 3 կարևոր կետով։ Նախ վրացերենի առաջին դասերը. կզարմանաք՝ ընդամենը 2 դասի արդյունքում որքան բան սովորեցինք՝ գրել- կարդալ, անձնական դերնունները, լինել  և ունենալ բայերի խոնարհումը, ընտանիքի  բառապաշարը, որոշ ածականներ, թվերը մինչև 10.

Երկրորդը կարողացանք հավելյալ փորձեր անել 10-11 դասարանների սովորսղների հետ և մեր իսպներեն ներկայացումը վեևջապես որոշակի ձև ստացավ։

Եվ վերջապես առաջին անգամ եղա Գյումրիում, մի բան որ վաղուց էի ուզում, ու վստահ եմ, որ վերջինը չի, դեռ էլի շատ բան ունեմ այնտեղ տեսնելու։

Ծրագրվածից մի նարևոր բան չհաջողվեբ իրականացնել՝ իսպալեզու գրականության ընթերցումը, որ խոստացել էի հետաքրքրված սովորողների մի խմբի. Չափազանց կարևոր եմ համարում սովորողներին տված խոստիումներն ու պայմանավորվածությունները կատարել, և այս առումով սա լուրջ թերացում եմ համարում